Ջորդան Հենդերսոնը ցանկանում է հեռանալ Սաուդյան Արաբիայից
- Jan 8, 2024
- 1 min read
33-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը ցանկանում է հեռանալ սաուդյան «Ալ Իթիֆակից» եւ հույս ունի վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա, հաղորդում է Fichajes-ը։ «Լիվերպուլի» նախկին ավագի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Նյուքասլը», «Քրիսթալ Փելասը» եւ «Ֆուլհեմը»։
Նշվում է, որ Ջորդան Հենդերսոնը չի հարմարվել Սաուդյան Արաբիայի պայմաններին, տարաձայնություններ ունի «Ալ Իթիֆակի» մարզիչների եւ խաղացողների հետ։ Հենդերսոնը նաեւ հույս ունի Անգլիայի հավաքականի կազմում մասնակցել Եվրո-2024-ին։ Եվ դրա համար ցանկանում է վերադառնալ Անգլիայի առաջնություն։
Ընթացիկ մրցաշրջանում Հենդերսոնը «Ալ Իթիֆակի» կազմում մասնակցել է 19 հանդիպման, կատարել 5 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Հենդերսոնի տրանսֆերային արժեքը գնահատում է 7.5 միլիոն եվրո։
Սաուդյան Արաբիայում նրա տարեկան աշխատավարձը 40 միլիոն եվրո է





















