Հայաստանը Կոստա Ռիկայում պատվավոր հյուպատոսություն կունենա
- Jan 8, 2024
- 1 min read
Հայաստանի Հանրապետությունը Կոստա Ռիկայում բացում է պատվավոր հյուպատոսություն՝ երկու երկրների միջև տնտեսական, մշակութային, ակադեմիական և զբոսաշրջային կապերի ամրապնդման նպատակով։ Հայտնել է Մեքսիկայում ՀՀ դեսպանությունը։
ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Կլաուդիո Մալոֆը նշանակվել է Կոստա Ռիկայում ՀՀ պատվավոր հյուպատոս։





















