top of page

Ադրբեջանի զինված ուժերը հեռացե՞լ են Իշխանասարի շրջանից․ ՊՆ-ն մեկնաբանում է

  • Nov 20, 2022
  • 1 min read


Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է տարածված լուրը, թե ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Իշխանասարի հատվածում ՀՀ սուվերեն տարածքից:


«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունից ոչ հաստատեցին, ոչ հերքեցին լուրը՝ հորդորելով սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա:


Ավելի վաղ Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հեռացել են Իշխանասարի շրջանից։



 
 
1/3476
bottom of page