top of page

Ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին․ ԱՄՆ պետքարտուղարություն

  • Nov 20, 2022
  • 1 min read


Մենք մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի ունեցած միջադեպերի մասին հաղորդագրություններով: Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի՝ Twitter-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ:


«Մենք ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և կողմերին լարվածության թուլացման կոչ ենք անում, այդ թվում՝ զորքերի դուրսբերման, սահմանագծման և պահվող անձանց վերադառնալու ճանապարհով»,- ասված է գրառման մեջ:

 
 
1/3477
bottom of page