top of page

Ռուս զինվորները մոտեցել են Ուկրաինայի ԶՈւ մատակարարման խոշոր հաբերի կարևոր մայրուղուն. ԶԼՄ

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 10, 2024
  • 1 min read

Ռուսական զորքերը մոտեցել են Ուկրաինայի ԶՈւ մատակարարման խոշոր հաբերի կարևոր մայրուղուն։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ուժային կառույցներում ունեցած աղբյուրին։


«Մոտեցել ենք Դոնեցկ-Կրանսոարմեյսկ մայրուղուն (ուկրաիներեն անվանումը՝ Պոկրովսկ) Նովոգրոդովկայի շրջանում։ Դա, ըստ էության, ուկրաինական խմբավորման մատակարարման կարևոր մայրուղին է այս ուղղությամբ»,- ասել է գործակալության զրուցակիցը։


Նրա խոսքով՝ հենց այս մայրուղով է ստացվում ուկրաինական ուժերի մատակարարումը Ուկրաինսկում, Սելիդովում և Նովոգրադովկայում, ինչպես նաև ոչ մեծ բնակավայրերում, ներառյալ Կառլովկա գյուղը։ Այս ճանապարհով են ուկրաինական զորքերը մատակարարում ստանում Կուրախովո քաղաքում։


Ուժային կառույցներում բացատրել են․ «Կուրախովոն գտնվում է ամենաշահեկան դիրքերում լոգիստիկայի տեսակետից։ Այնտեղ կա մուտք մի քանի ուղղություններով։ Սակայն այս դեպքում դա իրավիճակն արմատապես չի փոխում, քանի որ Կրասնոարմեյսկին մոտ քաղաքների լոգիստիկան խիստ դժվար իրավիճակում է»։

bottom of page