top of page

«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 18, 2024
  • 1 min read
ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչ հարց որ ներկայացրել էինք, էդ հարցի պատասխանը եկել էր տալու։ Մենք տարբերակ էինք ներկայացրել՝ գետով սահման էինք ասել, նա էլ ասավ՝ 90 տոկոսով հաշվեք՝ լուծված է... Ասավ՝ հույս կա, որ ձեր ուզածը կլինի, բայց առայժմ թղթի վրա անցկացված չի։ Սպասենք»,- ասաց երեկ Տավուշում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցին:

Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես, Բերքաբերի վերաբերյալ Ոսկեպար գյուղում Փաշինյանը հայտարարել է, թե Բերքաբերի ջրամբարից այն կողմ (Ջողազի ջրամբար) հողերը պետք է զիջեն Ադրբեջանին, իսկ Բերքաբեր գյուղում ասել է, թե` ձեր հողերը ձեզ են մնալու։

Երեկվա հանդիպումներից հետո տավուշցիները փոքր-ինչ հանդարտվել էին, բայց այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին»:

1/2951
bottom of page