top of page

Արամ Ա–ն ՌԴ դեսպանի հետ քննարկել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները

  • May 12, 2025
  • 1 min read

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն այսօր հանդիպել է Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ռուտակովի եւ Սիրիայում ռուսական համայնքի առաջնորդ Հայր Ֆիլիպի հետ։

Ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին, Միջին Արեւելքի իրավիճակին, հայ եւ ռուս եկեղեցիների փոխհարաբերություններին, ինչպես նաեւ Լիբանանին առնչվող այլ հարցերի։

Նշված հարցերի վերաբերյալ Արամ Ա–ն ու դեսպանը փոխանակել են տեսակետներ ու մտահոգություններ։

1/3477
bottom of page