top of page

Երևանի Գյուլիքեխվյան փողոցի բնակիչներն ահազանգում են՝ հակասանիտարական վիճակ է տիրում. քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուր»-ը դեռ չեն արձագանքել

  • Writer: Lilit
    Lilit
  • May 28
  • 1 min read

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  բազմաթիվ զանգեր են ստանում Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի Գյուլիքեխվյան փողոցի բնակիչներից, թե նշված փողոցում գտնվող թիվ 141 դպրոցի ուսուցչական կոլեկտիվից, սովորողներից ու ծնողներից, ովքեր բարձրաձայնում են, որ քանի տարի է՝ իրենք շնչում են գարշահոտ, քանի որ պատճառը հակասանիտարական վիճակն է:  Բնակիչներն ասում էին. «Ամոթն էլ է լավ բան, երկար տարիներ է՝ էս հակասանիտարական, փնթի վիճակն է տիրում, անգամ հարևանությամբ գործող մի քանի հզոր էլեկտրաենթակայանի կողքով վախենում ենք անցնել: Կեղտաջուրն էլեկատրաենթակայանի միջից էլ է անգամ դուրս գալիս և վախենում ենք, որ մարդ կհոսանքահարվի, էլ չենք ասում, որ հարևանությամբ գործում է դպրոց ու թե ուսուցչական կոլեկտիվը, թե աշակերտները այդ պայմաններում են գալիս դպրոց: 

«Վեոլիա ջուրը» այն աստիճանի անպատասխանատվություն ցուցաբերի, որ երեխաները Վերջին զանգն արեցին այդ գարշահոտ վիճակում:  Վճարումները կանոնավոր կատարում ենք, բայց գոնե մի բան անեն, այս խնդիրը լուծվի, ուզում ենք հավատալ, որ Երևանի քաղաքապետարանը, Նոր Նորքի թաղապետարանը ու «Վեոլիա ջուր»-ը հաստատ այս խնդիրը կլուծեն: Կեղտաջուրն անգամ հոսում ու մոտ 1 կմ գնում ու հասնում է մինչև գլխավոր փողոց, որտեղով անգամ քաղաքային տրանսպորտն է անցնում, հիմա որ ասենք էդ ձեր բերած անտեր տրանսպորտն ինչու չեք այնպես անում, որ անցնի մաքուր ճանապարհով, կասեք՝ ասեցին: Հիմա այստեղից պահանջում ենք, որպեսզի պատասխանատուները իրոք զբաղվեն գործով, իսկ գործը պահանջում է, որ էս հակասանիտարական, կեղտոտ վիճակը վերացնեն, հակառակ դեպքում մի քանի շենքերի բնակիչներով, դպրոցական կոլեկտիվով ու աշակերտներով կդիմենք կտրուկ քայլերի»: 

1/2948
bottom of page