Եկեղեցին մեր պետության հիմնասյունն է, փորձում են քանդել մեր պետության հիմքերը. Վանեցյան
- Lilit

- Jun 11
- 1 min read

«Սա քաղաքական հավաք չէ, սա զուտ հավաք է ի աջակցություն Հայ Առաքելական սուրբ եկեղեցու և մեր Վեհափառին»,- «Զվարթնոց» օդանավակայանում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին դիմավորելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Եկեղեցին մեր պետության հիմնասյունն է, փորձում են քանդել մեր պետության հիմքերը, որպեսզի մենք կորցնենք մեր ինքնությունը,մեր հավատը, մեր ամեն ինչը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ բազմաթիվ քաղաքացիներ գալիս են օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, ով հունիսի 9-ին մեկօրյա այցով մեկնել էր ԱՄԷ։




















