top of page

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 17
  • 1 min read
ree

Ադրբեջանը մտահոգված է Իսրայելում և Իրանում այժմ տեղի ունեցող իրադարձություններով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։


«Մենք արտահայտել ենք մեր մտահոգությունները  ներկա պահին տարածաշրջանում տեղի ունեցողի իրադարձությունների հետ կապված։ Մեր դեսպանատներն ու հյուպատոսությունները որևէ տեղեկություն չեն ստացել Իսրայելում և Իրանում այդ երկրների միջև փոխադարձ ավիահարվածների հետևանքով զոհվածների և վիրավորների թվում Ադրբեջանի քաղաքացիների մասին, մենք  այժմ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։


Հավելենք՝ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, կողմերին կոչ անելով դադարեցնել  ռազմական գործողություններն ու  խնդիրները լուծել  խաղաղ ճանապարհով, բանակցություններ անցկացնելով։

1/2952
bottom of page