top of page

«Ռազմական աջակցությունը ոչ մի օգուտ չի խոստանում ո՛չ Հայաստանին, ո՛չ տարածաշրջանին». Չավուշօղլու

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 4, 2024
  • 1 min read
ree

«Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշիի հռչակագրի համաձայն՝ Թուրքիան Ադրբեջանին կցուցաբերի ցանկացած տեսակի աջակցություն. այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է ՆԱՏՕ-ում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն։ 

«Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելն այսօր ոչ մի օգուտ չի խոստանում ո՛չ Հայաստանին, ո՛չ տարածաշրջանին։ Փոխարենը անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղության խրախուսումը: Ադրբեջանը կարևոր դեր է խաղում Արևմուտքի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Այս կապակցությամբ արևմտյան երկրները, մասնավորապես, Ֆրանսիան, պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա՝ շուտափույթ խաղաղություն կնքելու համար», - ընդգծել է նա։

1/2940
bottom of page