top of page

7 օրվա ընթացքում կորոշվի՝ դատարանը ազատում է Սամվել Կարապետյանին կալանքից, թե ոչ. Նարեկ Կարապետյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 11
  • 1 min read

ree

Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը գրել է․

«Այսօր Վերաքննիչ դատարանը Սամվել Կարապետյանի ձերբալակությունը ճանաչեց ոչ իրավաչափ:

Մոտակա 7 օրվա ընթացքում դատարանը պետք է որոշի ազատում է կալանքից, թե ոչ: Հուսով եմ այսքանից հետո արդեն ոչ ոքի մոտ կասկած չի մնա , որ կալանքը օրինաչափ չէ»: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալումը։ Դատարանը հաստատել է, որ 2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանն ապօրինաբար՝ շուրջ 9 և ավել ժամ պահվել է անազատության մեջ: Այսպիսով, Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է սույն քրեական վարույթով տեղի ունեցող ապօրինությունների շարքից հերթականը՝ Սամվել Կարապետյանի ապօրինաբար և անհիմն ձերբակալվելու փաստը:

1/2767
bottom of page