top of page

«Առնվազն մինչև 2025թ հոկտեմբեր հայաստանցի երեխաները զրկված են լինելու անվճար բուժսպասարկումից». Կարեն Հեքիմյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 1
  • 1 min read
ree

Հասարակական գործիչ Կարեն հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ ... երեխաների՞:


Այսուհետ, առնվազն մինչև 2025 թվականի հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսները հայաստանցի երեխաները զրկված են լինելու անվճար բուժսպասարկումից: Ըստ պոլիկլինիկաների բժիշկների, մինչև հոկտեմբեր (որոշ տեղեկություններով` մինչև նոյեմբեր) երեխաներին անվճար բուժսպասարկման ուղեգիր չտրամադրելու ԲԱՆԱՎՈՐ հրահանգ է իջեցված: Պոլիկլինիկաների բժիշկներին ասել են, որ երեխաների համար նախատեսված «պետպատվերի տեղերն սպառվել են»: Դա նշանակում է, որ մինչև 2025 թվականի հոկտեմբեր (որոշ տեղեկություններով` մինչև նոյեմբեր), երեխաները պետք է վճարովի բուժօգնություն ստանան կամ ... չհիվանդանան»:

1/2951
bottom of page