Տիգրան Ավինյանը` տրանսպորտով երթևեկող քաղաքացիների մասին
- Lilit

- 5 days ago
- 1 min read

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2026թ. պետական բյուջեի նախնական քննարկմանը անդրադարձել է առանց ուղետոմս երթևեկողներին վարչական պատասխանատվության ենթարկելու նախագծի արդյունավետությանը։
«Այդ նախագիծը տվել է եկամուտների 20% աճ, այսինքն, ահռելի թվերի տարբերություն է, և իրականում անվճար երթևեկող քաղաքացիների թվի էական նվազում ունենք»,-ասել է քաղաքապետը և հավելել՝ Ազգային ժողովի գործընկերների շնորհիվ ընդունված օրենքով եկամուտների մի ահռելի մաս այժմ գալիս է քաղաքին։




















