top of page

Բագրատ Սրբազանի վերաբերյալ զրպարտությունը հերքելու պահանջով հայց է ներկայացվել ընդդեմ Civic.am-ի ու լրագրողի

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 31, 2024
  • 1 min read
ree

Բագրատ Սրբազանի վերաբերյալ զրպարտությունը հերքելու պահանջով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան է ներկայացվել հայցադիմում` ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրած civic.am լրատվամիջոցի և  լրագրող Դավիթ Լևոնյանի, հայտնում են «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքից:

Հայցադիմումն ընդունվել է վարույթ, առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին՝ նշված դատարանի «Արաբկիր» նստավայրում։

Բագրատ Սրբազանի վերաբերյալ զրպարտությունը հերքելու պահանջով հայցադիմում է ներկայացվել նաև ընդդեմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի։ Հայցադիմումը վարույթ ընդունելու և դատական նիստ նշանակելու մասին տեղեկություն առայժմ առկա չէ։

Նշված երկու գործերով Բագրատ Սրբազանի շահերը դատարանում ներկայացնելու է փաստաբան Աննա Փիլոսյանը։

1/2946
bottom of page