top of page

ՀՀ-ում ամենատարբեր հայտարարություններ են հնչում». Փաշինյանն անդրադարձավ Պուտինի մասին Ստոլտենբերգի հայտարարությանը

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 20, 2024
  • 1 min read
ree

«Վրաստանում, Ադրբեջանում գտնվող  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի հարմար տեղ չգտա՞վ, քան ձեր կողքն  էր, որ հայտարարում էր, թե պետք է ամեն ինչ անել, որ Պուտինը պատերազմում չհաղթի»,- դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Նա նաև հետաքրքրվեց՝ արդյո՞ք պրոտոկոլային հայտարարությունները նախապես չեն համաձայնեցվում:

«Դուք սխալ գիտեք, այդպիսի պրակտիկա չկա, որ այցելությունների ընթացքում հայտարարությունները համաձայնեցվեն:Ես 6 տարի է՝ տարբեր տեղեր եմ գնում և երբեք իմ հայտարարությունները ընդունող  երկրի հետ չեմ համաձայնեցրել: Այն, ինչ ասել է Ստոլտենբերգը մեր համերաշխության  մասին, հրապարակային է, բոլորը լսել են: Մնացած գնահատականները իրենց հարցն է, և ՀՀ-ում ամենատարբեր հայտարարություններ են հնչում և չեմ կարծում, որ ձեր գնահատականը ճիշտ է»,-պատասխանեց Փաշինյանը:

Անդրադառնալով ՀՀ սահմանների հարցին՝ նա նշեց, թե իրենք միլիմետրի ճշգրտությամբ գիտեն ՀՀ սահմանները. «Մենք մեր իրավական փաստաթղթերն ունենք և համոզված ենք դրանց մեջ: Ես էլի եմ ասում՝ զիջելու մասին բան չեմ խոսել»:

1/2953
bottom of page