top of page

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա, 30 քաղաքացու ցուցաբերել օգնություն

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 2
  • 1 min read
ree


Հունվարի 31-ից փետրվարի 2-ը ՆԳՆ ՓԾ Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ, մասնավորապես՝ Բյուրեղավան, Ծաղկաձոր, Ապարան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում, Ձորաղբյուր, Աշոցք և Հանքավան գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 30 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

1/2954
bottom of page