top of page

«Զանգեր»-ի մոտ ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ են արգելափակվել, օգնության են հասել փրկարարները

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 27, 2024
  • 1 min read
ree

Մարտի 26-ին, ժամը 18։48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածի մոտակայքում, ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ են արգելափակվել, որոնք խոչընդոտում են երթևեկությանը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա, որոնք շարունակել են ընթացքը:

Փրկարարները նշված հատվածում իրականացրել են հերթապահություն:

1/2953
bottom of page