Անկարայում կկայանա Էրդողան-Լավրով հանդիպում
- Lilit

- Feb 24
- 1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կընդունի Անկարայում այցով գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի վարչակազմին։«Նախագահի երկուշաբթի օրվա ժամանակացույցը ներառում է հանդիպում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ»,- ասել է Էրդողանի վարչակազմի ներկայացուցիչը։Լավրովը Թուրքիայի մայրաքաղաք է ժամանել փետրվարի 23-ի երեկոյան։ Գործակալության տվյալներով՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ծրագրում է ռուսաստանցի գործընկերոջ հետ քննարկել Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացը և իրավիճակը Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում, ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները Սաուդյան Արաբիայում և Անկարայի հնարավոր ներդրումը տեղի ունեցողին։ Մասնավորապես, Ֆիդանը մտադիր է հայտարարել Թուրքիայի պատրաստակամության մասին՝ ընդունելու հակամարտության կարգավորման բանակցությունները։




















