top of page

«Իրավունք». «Դավաճանածների հետ խոսելու չունեմ». Ի՞նչ է փոխանցել Փաշինյանը նախկին քաղաքապետին

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 27
  • 1 min read

ree

«Իրավունք» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեում փողերի լվացման եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով հարուցված քրեական վարույթի շրջանակում օրերս մեղադրանք է առաջադրվել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու` ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի նկատմամբ։

Որպես խափանման միջոց կիրառվել է գրավը։ Հակակոռուպցիոն կոմիտեից չեն ցանկացել այս առնչությամբ որեւէ մեկնաբանություն տալ լրատվամիջոցին։

«Իրավունք»-ին հասած լուրերի համաձայն, Դիանա Գասպարյանը օրեր առաջ փորձել է միջնորդավորված դուրս գալ Փաշինյանի վրա: Սակայն, ըստ նույն լուրերի, Նիկոլը հասկացրել է, որ իրեն «դավաճանածների հետ խոսելու չունի»։

1/2953
bottom of page