top of page

Խոշոր հրդեհ՝ Արտաշատում գործող արագ սննդի կետում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. պարեկները սահմանազատել են տարածքը.

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 9, 2024
  • 1 min read

ree

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կնտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 17 հասցեում գտնվող արագ սննդի կետում հրդեհ է բռնկվել:  


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:  


Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել քաղաքացիները, սննդի կետի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները կանխել են կրակի տարածումն ու մարել այն:


Պարզվել է, որ մասամբ այրվել են սննդի կետի առաստաղի և պատերի պայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ, 4 եվրոդուռ, եվրոպատուհանի շրջանակներն ու կենցաղային իրեր և մասաբ վնասվել են պատուհանի ապակիները:


Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:  


Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ դասակի հրամաատար Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ:


Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Անուշավան Սաղոյանն ո պարեկ Սամվել Խուդավերդյանը:  

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի  


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

bottom of page