top of page

Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը կարևոր է Ռուսաստանի համար. ՌԴ դեսպան

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 29, 2024
  • 1 min read
ree

Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը կարևոր է Ռուսաստանի համար:

Ռուս խաղաղապահների ներկայությունը տարածաշրջանում խոսում է այդ մասին, 24News-ին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մենք միշտ համարել ենք, և այդ մասին հրապարակավ ասվել է, որ կարևոր է, որ հայերն ապրեն իրենց պատմական հայրենիքում՝ Ղարաբաղում։ Դրանով է պայմանավորված այնտեղ ռուս խաղաղապահների ներկայությունը։ Ինձ համար դա վկայում է, որ այդ հարցը չի հանվում։ Ղարաբաղցի այն հայերը, ովքեր ցանկանում են վերադառնալ, դրա իրավունքն ունեն։ Ես այնպես եմ հասկանում, որ ադրբեջանական կողմից այդ իրավունքը չի մերժվում»,-ասել է նա։

bottom of page