Շիրակի մարզի 3 համայնքի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություն անցնել
- Lilit

- Apr 2, 2024
- 1 min read

Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով: Մինչև մայիսի 31-ը մամոգրաֆը կլինի Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի բակում (Մազմանյան 3): Այս մասին NEWS.am-ին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Հետազոտությունն անցնելու համար անհրաժեշտ է այցելել ընտանեկան բժշկին կամ թերապևտին և հերթագրվել:
Անվճար հետազոտություն անցնելու հնարավորություն ունեն հետևյալ 13 բուժհաստատություններին կցագրված կանայք`
Ազատանի բժշկական ամբուլատորիա.
Ախուրիկի բժշկական ամբուլատորիա.
Ախուրյանի բժշկական կենտրոն.
Ամասիայի առողջության կենտրոն.
Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա.
Գյումրու թիվ 1 պոլիկլինիկա.
Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա.
Բեռլին պոլիկլինիկա.
Գյումրու Ն.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա.
Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն.
Մայիսյանի բժշկական ամբուլատորիա.
Մարմաշենի բժշկական ամբուլատորիա.
Ջաջուռի բժշկական ամբուլատորիա:
Սքրինինգի շնորհիվ կրծքագեղձի քաղցկեղը կարելի է բացահայտել ամենավաղ փուլերում, ինչի արդյունքում զգալի կբարձրանա այդ հիվանդությունից բուժվելու հավանականությունը։




















