top of page

«Հրապարակ». Շուտով կօտարվի Ագրարային համալսարանի հանրակացարանը

  • Writer: Lilit
    Lilit
  • May 28, 2024
  • 1 min read
ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության մայիսի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված էր նաև Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցը: Կառավարության սույն որոշման մեջ ընդգրկված էր նաև տեղեկատվություն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2630.2 քմ մակերեսով ուսանողական հանրակացարանի (Երևան, Արաբկիր 37, 1/1) մասին:

Ըստ հաշվետվության արդեն մշակվել և Կառավարության քննարկմանն է ներկայացվել հանրակացարանն օտարելու մասին կառավարության որոշման նախագիծ։ Սակայն զարմանալիորեն ագրարային համալսարանը թե պաշտոնական կայքի, և թե բանավոր զրույցների միջոցով պոտենցիալ ուսանողներին մոտիվացնում է ուսանողական հանրակացարանով, այն դեպքում, որ այն մոտ ապագայում օտարվելու է:


Ստացվում, որ համալսարանի ղեկավարությունը, որը դժվար թե տեղյակ չլինի հանրակացարանի օտարման մասին, մի քանի ուսանող ավել ընդունելու նպատակով խոստանում է նրանց ապահովել կեցավայրով, ինչն անհնարին է լինելու: Նման հնարք համալսարանի ղեկավարությունը կիրառեց նաև անցած տարի՝ ընդունելությունից առաջ դիմորդներին խոստանալով 70 հազար դրամ կրթաթոշակ, սակայն ոչ մի ուսանող այդպես էլ 70 000 դրամ կրթաթոշակ չստացավ»:

1/2950
bottom of page