Քիմ Քարդաշյանը եւ Քրիս Ջենները չեն կարողանում համաձայնության գալ աստղի երեխաների ապագայի հարցում
- Lilit

- May 31
- 1 min read

Քարդաշյան-Ջեններ հայտնի տոհմում, կարծես թե, նոր հակամարտություն է հասունանում՝ այս անգամ Քիմ Քարդաշյանի և նրա մոր՝ Քրիս Ջենների միջև, ով, ըստ լուրերի, դժգոհ է այն բանից, թե ինչպես է իր դուստրը պլանավորում իր երեխաների ապագան։
Ըստ ներքին աղբյուրների՝ 69-ամյա Քրիս Ջենները ոչ միայն լեգենդար պրոդյուսեր է և Քարդաշյանների կայսրության «ուղեղը», այլև հաջորդ սերնդի համար հավակնոտ ծրագրեր ունեցող անձնավորություն։ Աղբյուրների փոխանցմամբ՝ այս տարվա սկզբից նա ակտիվորեն առաջ է մղում թոռներին աստիճանաբար «Քարդաշյաններ» ընտանեկան ռեալիթի շոուում ներգրավելու գաղափարը։
Սակայն, Քիմը, կարծես, չի կիսում մոր ոգևորությունը։ Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը In Touch ամսագրին ասել է, որ Քարդաշյանը «չի ցանկանում պարտադրել» իր երեխաներին հրապարակայնություն և նախընտրում է նրանց ընտրության հնարավորություն տալ։
«Քիմը հոգ է տանում իր երեխաների ապագայի մասին և աշխատում է հիանալի թիմի հետ։ Նա կապեր ունի, ճանաչում է ճիշտ մարդկանց և ինքնուրույն է որոշումներ կայացնում»,-նշել է աղբյուրը։ «Բայց միևնույն ժամանակ նա հստակեցրել է՝ երեխաները կմասնակցեն շոուին միայն այն դեպքում, եթե իրենք ցանկանան»։
Ասում են, որ սա նյարդայնացնում է Ջեններին, ով կարծում է, որ Քիմը պարտավոր է աջակցել իրեն՝ այն ամենից հետո, ինչ նա արել է իր համար։ «Քրիսը զայրացած է»,-ասում է աղբյուրը,-«Նա կարծում է, որ Քիմն իր կարիերայի համար պարտական է իրեն։ Սակայն Քիմն իրավիճակն այլ կերպ է տեսնում»։
Ավելին, երկու կանայք էլ, ինչպես պնդում է աղբյուրը, «շատ համառ են», և այս բախումը կարող է վերածվել ընտանեկան լուրջ հակամարտության։
Քիմ Քարդաշյանը ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ ունի չորս երեխա՝ Նորթը, Սեյնթը, Չիկագոն և Փսալմը։ Ավագ դուստրը՝ Նորթը, մեկից ավելի անգամ է հայտնվել տեսախցիկների առջև, բայց Քիմը, ըստ երևույթին, պատրաստ չէ նրան դարձնել ռեալիթի շոուների նոր սերնդի աստղ։




















