top of page

Լոռու մարզում պարեկներն իրականացվել է «Մի խախտիր երթևեկության կանոնները, որ գնաս «դբա լավը»» օպերացիան. Shamshyan

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 14
  • 1 min read

ree

Արդեն մի քանի օր ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ երթևեկության անվտանգության ապահովման և տեխնիկական խախտումների հայտնաբերման ուղղությամբ։ Ըստ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի՝ մեքենայի առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է լինի առնվազն 70%։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Մի խախտիր երթևեկության կանոնները, որ գնաս «դբա լավը»» օպերացիան կատարվում է ՊԾ Լոռու մարզի գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի գլխավորությամբ։Ուժեղացված ծառայությունը կրում է շարունակական բնույթ և այն վարորդները, ովքեր շահագործում են տրանսպորտային միջոցներ, որոնք չեն համապատասխանում տեխնիկական նորմերին, ենթարկվելու են վարչական պատասխանատվության։ 

bottom of page