top of page

Իրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային արդյունաբերությունը ԱՄՆ–ի հարվածներից հետո. ԻԱԷԿ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 22
  • 1 min read
ree

Իրանը մտադիր չէ դադարեցնել իր միջուկային արդյունաբերության զարգացումը Իսլամական Հանրապետության մի շարք միջուկային օբյեկտների վրա հարվածներից հետո և ակնկալում է, որ միջազգային հանրությունը կդատապարտի այդ հարվածները, ասվում է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) հայտարարության մեջ։

«Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կդատապարտի ջունգլիների կանոնների վրա հիմնված անօրինականությունը և կաջակցի Իրանին իր օրինական իրավունքների իրացման գործում։ ԻԱԷԿ-ը վստահեցնում է մեծ իրանական ազգին, որ չնայած իր թշնամիների չար դավադրություններին, իր հազարավոր գիտնականների ջանքերով, թույլ չի տա, որ դադարեցվի ազգային միջուկային արդյունաբերության զարգացումը», - ասվում է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության  Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք միջուկային օբյեկտների դեմ ամերիկյան բանակի հաջող գործողության մասին։ Նախագահը նշել է, որ Թեհրանը պետք է համաձայնի «ավարտել այս պատերազմը» ԱՄՆ-ի հարվածներից հետո։

FARS լրատվական գործակալությունը, հղում անելով Իրանի իշխանությունների վրա, հայտնել է, որ Իրանի Սպահանի և Ֆորդոյի միջուկային օբյեկտները ենթարկվել են օդային հարվածների: Իրանի նպատակահարմարության խորհրդի անդամ Մոհսեն Ռեզաեին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը իր բոլոր «հարստացված միջուկային նյութերը» տեղափոխել է անվտանգ վայր:

1/2952
bottom of page