top of page

Այսօր Տավուշի բնակիչները կհայտնեն հետագա քայլերի մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 20, 2024
  • 1 min read
ree

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լուսաբացին` ժամը 5-ի հատվածում Տավուշի բնակիչները դադարեցրել են ակցիան։


Սրբազանը, բնակիչները` այդ թվում մարզպետով, ոստիկանապետով ու ոստիկանական խմբերով, մնացել են մինչև վերջ ու հեռացել ՊԱՅՄԱՆՈՎ․.. չեն դադարեցնում ճնշումները իշխանության վրա։


Եկել են հայտարարի որոշ հարցերում, մի քանիսի հետ զրույցից հասկացա` հակված են այսօր Բագրատ Սրբազանի հետ իրենց քայլերի հաջորդականությունը հստակեցնել։


Կեսօրին Կիրանցում ու Ոսկեպարում Սրբազանի հետ նախատեսվող հավաքին կհնչեցնեն, թե ինչ քայլեր են պատրաստվում անել և մինչև որ խազը»։

1/2940
bottom of page