Շիրակի մարզի մի շարք գյուղերում 36 ժամ ջուր չի լինի
- Lilit
- 1 day ago
- 1 min read

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 17-ին ժամը 10:00-ից մինչև հուլիսի 18-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Ախուրյան, Նոր Ախուրյան, Մայիսյան, Հացիկ, Շիրակ, Կառնուտ գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: