top of page

38-ամյա դատապարտյալը պատուհանի ճաղավանդակից կախվել է

  • Writer: Lilit
    Lilit
  • 1 day ago
  • 1 min read

Հուլիսի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պատժախցում կախվելու միջոցով ինքնասպան է եղել 38-ամյա դատապարտյալ.  այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել են ԱՆ  քրեակատարողական ծառայությունից:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 1987թ․ ծնված դատապարտյալ Ա․Ս․-ն հայտնաբերվել է խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում։ 

Անմիջապես կանչվել է շտապօգնություն, որն արձանագրել է դատապարտյալի կենսաբանական մահը։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ»,- հայտնել են ՔԿ-ից։

1/2679
bottom of page