top of page

ՌԴ-ն զրկել է քաղաքացիությունից Չելյաբինսկի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարին

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 19
  • 1 min read

ree

Չելյաբինսկի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Արշադ Խանկիշիևը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

ԱԴԾ-ի որոշմամբ Խանկիշիևի անձնագիրը չեղյալ է հայտարարվել,  նրա մուտքը Ռուսաստան արգելվել է։ Խանկիշիևը հայտնի գործարար է, «Ֆրուկտդոմ» ՍՊԸ, «Ֆրուկտ Հաուս» ՍՊԸ, «Նար Շարաբ» ՍՊԸ և «Կասպիյ» ՍՊԸ ընկերությունների սեփականատերը։

Նա նաև Չելյաբինսկի տարածաշրջանային «Ադրբեջան» հասարակական-իրավական կազմակերպության ղեկավարն է և «Չելյաբինսկի մարզի ադրբեջանցիների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարություն»  հասարակական կազմակերպության նախագահը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի քաղաքացիությունից զրկվել էր նաև Մոսկվայի մարզի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Էլշան Իբրահիմովը։ Բացի այդ, ձերբակալվել էին Վորոնեժի ամենամեծ շուկայի սեփականատեր Յուսիֆ Խալիլովը, Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին, ինչպես նաև Շիխլինսկու որդին։

1/2954
bottom of page