Ժաննա Անդրեասյանը գործուղման կմեկնի, Փաշինյանը որոշում է ստորագրել
- Lilit

- Aug 26
- 1 min read

Նիկոլ Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին Իրան գործուղելու մասին որոշում է ստորագրել․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2025 թվականի սեպտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (սեպտեմբերի 6-ին՝ Շիրազ, սեպտեմբերի 7-8-ը՝ Թեհրան):
2. Ժաննա Անդրեասյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»։




















