top of page

Ռուսաստանը մերժել է ադրբեջանական գինեգործարանի ապրանքանիշի գրանցումը

  • Nov 7, 2025
  • 1 min read

Роспатент-ը մերժել է Ադրբեջանում գործող «Աբրաու-Դուրսո» ընկերությունների խմբի գինեգործարանի դուստր ձեռնարկություն «ԱզԱբրաու»-ի դիմումը՝ Ռուսաստանում Shirvan ապրանքանիշը գրանցելու համար, հաղորդում է Коммерсант-ը։

«Հայցվող անվանման գրանցումը սպառողներին կմոլորեցնի ապրանքների արտադրության վայրի վերաբերյալ»,- եզրակացրել է Роспатент-ի հանձնաժողովը։

Իրավաբանները կարծում են, որ ընկերությունը, նույնիսկ դատարանների միջոցով, հազիվ թե հաջողվի մենաշնորհ ձեռք բերել ապրանքանիշի նկատմամբ։ 

1/3160
bottom of page