top of page

Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնել է Կոտայքի թեմի հոգևորականներին և պատգամել շարունակել հոգեփրկչական առաքելությունը

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 17, 2025
  • 1 min read


Նոյեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Կոտայքի թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Առաքել եպիսկոպոս Քարամյանի։

Նորին Սրբությունն իր հայրական սերն ու օրհնությունը բերեց եկեղեցականներին՝ հորդորելով ներկայիս բարդ ժամանականերում ամուր մնալ ոգով, հաստատուն՝ հավատի և առ Եկեղեցին նվիրումի մեջ։

Վեհափառ Հայրապետը պատգամեց հոգևոր սպասավորներին հանձնառու ոգով և բարձր գիտակցությամբ շարունակել հոգեփրկչական ծառայությունը իրենց խնամքին հանձնված համայնքներում ՝ ի պայծառություն Առաքելական Մայր Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի:

1/3153
bottom of page