top of page

Արա Այվազյանն ու ԱԳՆ-ն Գորիս-Կապան ճանապարհը և Շուռնուխի մի հատվածն Ադրբեջանին փոխանցելու մասին տեղյակ չեն եղել

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 27, 2024
  • 1 min read
ree

Նախկին արտգործնախարար Արա Այվազյանը պնդում է, որ այն, որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվել Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին, ինքը կամ Արտգործնախարարությունը տեղյակ չի եղել։

«Եղել են քննարկումներ։ Հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէր», - «Ազատության» հետ հարցազրույցում ասել է նախկին պաշտոնյան։

1/2946
bottom of page