top of page

Ողբերգական դեպք` 30-ամյա մոտոցիլկավարը բախվել է բաժանարար եզրաքարերին ու կողաշրջված հայտնվել հանդիպակաց գոտում

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 12, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում «Honda» մակնիշի մոտոցիկլը Մյասնիկյան պողոտայում դեպի Աճառյան փողոց ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկնրերի հերթապահ խումբը արձանագրել է մոտոցիկլավարի մահը:


Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:


Տարածքը պարեկները սահմանազատել են:

1/2948
bottom of page