Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները սկսել են սրվել․ «Հայաքվե»
- Lilit
- Dec 7, 2024
- 1 min read

«Հայաքվե» նախաձեռնությունը տարաածաշրջանային զարգացումներին է անդրադարձել։ Հրապարակման մեջ նշված է․
«Տարածաշրջանում մեծ փոփոխություններ են տեղի ունենում։
Թրամփի ընտրություններից հետո, և նույնիսկ դրանից առաջ, ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները սկսել են սրվել՝
- ՌԴ և Թուրքիայի միջև առևտուրը սկսել է նվազել, քանի որ Թուրքիան սահմանափակումներ է մտցրել երկակի նշանակության ապրանքների տրանզիտային առևտրում,
- Թուրքիան շարունակում է սպառազինություն մատակարարել Ուկրաինա, որը ՌԴ դժգոհությունն է հարուցում,
- Ավարտին է մոտենում Բայրաքթարների հավաքման արտադրության շահագործման հանձնումը Ուկրաինայում, որը հիմա ՌԴ համար դառնում է լեգիտիմ թիրախ,
- Նախկին հացահատիկային գործարքը չի գործում,
- 1.5 տարի Պուտինի և Էրդողանի միջև հանդիպում չի եղել, նույնիսկ Էրդողանի` Կազան այցի ժամանակ, որտեղ նա սառը ընդունելության արժանացավ,
- Աբխազիայում հակառուսական բողոքների հետևում նաև թուրքական ազդեցություն էր կանգնած, նպատակն էր թույլ չտալ, որպեսզի ռուսական կապիտալը գրավի աբխազական ծովափն այնպես, ինչպես թուրքականն արել է Բաթումի ծովափում,
- ՌԴ տարածքում հետապնդումներ են սկսվել պրոթուրքական գործիչների դեմ, լրտեսներ են ձերբակալվել, ՌԴ-ն գիտակցում է, որ թուրքերը շատ ակտիվ առաջ են տանում իրենց պրոթուրանական օրակարգը, ներառյալ ՌԴ տարածքում, և սկսել են հակազդել դրան»: