Դիդին կալանավայրից տեղափոխվել է հիվանդանոց ծնկի ցավի պատճառով
- Lilit

- Feb 3
- 1 min read

Դիդին անցած շաբաթ ծնկի ցավի հետեւանքով տեղափոխվել է Նյու Յորքի հիվանդանոց։ Լուրը հաստատել է TMZ-ը։ Աղբյուրները հայտնել են TMZ-ին, որ երաժշտական մագնատը հինգշաբթի օրը տեղափոխվել է Բրուքլինի հիվանդանոց Մետրոպոլիտենի կալանավայրից:Ինչպես հայտնում է NY Post-ը, Դիդին հիվանդանոցում է եղել բժշկական սկանավորման (MRI) համար, քանի որ «նրան անհանգստացնում էր ծնկի ցավը»: Հաղորդվում է, որ ռեփերը ծնկի հետ կապված խնդիրներ ունի:Դիդիի փաստաբան Մարկ Ագնիֆիլոն TMZ-ին ասել է․ «Ես չեմ կարող մեկնաբանել բանտարկյալների տեղաշարժերի հետ կապված որեւէ բան: Բացի այդ, ես չեմ մեկնաբանում հնարավոր բժշկական խնդիրների հետ կապված որեւէ բան»:Հիշեցնենք, որ Դիդին այժմ սպասում է դատավարությանը՝ սեռական թրաֆիքինգի մեղադրանքով:




















