top of page

Լարսը նորից փակվեց բեռնատարների համար

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 7
  • 1 min read


ree

Վերին Լարս տանող ճանապարհը 2 ուղղությամբ փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,- ասել է նա։

Հակոբյանը նշել է, որ թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց:

1/2953
bottom of page