top of page

Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 12
  • 1 min read

ree

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում ամերիկացի առաջնորդին հրավիրել է Մոսկվա: 

Հիշեցնենք, որ այսօր հեռախոսազրույց են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:


«Քիչ առաջ երկար և շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։Քննարկեցինք հարցեր Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, էներգետիկայի, արհեստական ​​ինտելեկտի, դոլարի և այլ թեմաներով»,– գրել է Թրամփը։

1/2952
bottom of page