top of page

Ադրբեջանը արգելափակել է ռուսական հեռուստաընկերությունը

  • Writer: Lilit
    Lilit
  • May 26
  • 1 min read

Ադրբեջանն իր տարածքում արգելափակել է ռուսական «Ցարգրադ» հեռուստաընկերության կայքը։ Այս մասին տեղեկացրել է ռուսական ընդդիմադիր «Մեդուզա» պարբերականը՝ վկայակոչելով ադրբեջանական «Մինվալ» կայքի գլխավոր խմբագիր Էմիլ Մուստաֆաևին։


«Մինվալ»-ի խմբագիրը  նամակով դիմել էր Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևին՝ պահանջելով սահմանափակել՝ «ռուսական քարոզչական «Ցարգրադ» հեռուստաընկերության կայքի հասանելիությունը երկրի տարածքում»։


«Այդ կայքը գրեթե ամեն օր նյութեր է հրապարակում, որոնք լի են Ադրբեջանի, դրա ժողովրդի և ղեկավարության մասին սուտ տեղեկություններով և կեղտոտ մեղադրանքներով», - նշել է Մուստաֆաևը։

1/2954
bottom of page