top of page

Դատախազությունը պահանջում է 3 տարով ազատազրկել 9 օրական նորածնին սպանելու մեջ մեղադրվող կնոջը

  • May 10, 2025
  • 1 min read

Դատախազությունը պահանջում է 3 տարով ազատազրկել Արարատի մարզում նորածնին սպանած մորը։

Դեպքը տեղի էր ունեցել 44–օրյա պատերազմի օրերին, Գ.Մ.–ն, ամուսնու՝ պատերազմի մասնակից լինելու հանգամանքով պայմանավորված գտնվելով հոգեճնշող վիճակում, 2020թ. նոյեմբերի 6-ի գիշերն ապօրինաբար կյանքից զրկել էր իր 9 օրական նորածին դստերը։

Առաջին ատյանի դատարանը 2024թ.–ի վերջին մեղավոր էր ճանաչել կնոջն ու դատապարտել 1 տարվա ազատազրկման, սակայն, վճռել էր պատիժը պայմանականորեն չկիրառվել։

Դատախազությունը դիմել է Վերաքննիչ, ապա Վճռաբեկ՝ պահանջելով բեկանել որոշումը։

1/3477
bottom of page