top of page

Երբեմն անհնար է չհամաձայնվել վարչապետի հետ. Աղազարյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 8
  • 1 min read
ree

Երբեմն անհնար է չհամաձայնվել վարչապետի հետ։ Այս մասին գրել է անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։


«Վերջին երկու այդպիսի դեպքերը.


Կառավարության նիստում արտահայտած միտքը տգիտության պահով և Լևոն Տեր Պետրոսյանի մասին այսօրվա հնչեցրած գնահատականը։


Առաջին դեպքում առարկություններ չունեմ։


Երկրորդ դեպքում մեկ առարկություն և մեկ դիտարկում։ Գտնում եմ, որ առաջին նախագահը ճիշտ քայլ է արել՝ այցելելով Գարեգին Բ ին։


Ինչ վերաբերում է ընտրակեղծարարությանը, ապա ասեմ, որ այդ կոնտեքստում Լևոն Տեր Պետրոսյանին Վազգեն Սարգսյանից և Վանո Սիրադեղյանից տարանջատելը էժանագին մանիպուլյացիա է և ըստ նպատակահարմարության ճշմարիտ լինելը իրական ու դիվային նպատակները թաքցնելու անհաջող փորձ»,– գրել է նա:

1/2953
bottom of page