top of page

Հայտարարություն. Սաուդյան Արաբիան դատապարտում է Իսրայելի բացահայտ ագրեսիան եղբայրական Իրանի դեմ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 13
  • 1 min read

ree

Սաուդյան Արաբիան ուրբաթ դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի վրա կատարված հարվածները, որոնք ուղղված էին նրա միջուկային օբյեկտներին, բալիստիկ հրթիռների գործարաններին և ռազմական հրամանատարներին, հաղորդում է Al Arabiya-ն։

«Սաուդյան Արաբիայի Թագավորությունը խստորեն դատապարտում է Իսրայելի կողմից եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետության դեմ կատարված բացահայտ ագրեսիան, որը խաթարում է նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը և կազմում է միջազգային օրենքների և նորմերի ակնհայտ խախտում», - ասվում է թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի տարածքին այսօր՝ ապրիլի 13-ի լուսաբացին։

Իրանական լրատվամիջոցները հաղորդել են ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամիի, ԻՀՊԿ Խաթամ ​​ալ-Անբիա կենտրոնական շտաբի հրամանատար Ղոլամ Ալի Ռաշիդի և երեք միջուկային ֆիզիկոսների մահվան մասին Իսրայելի կողմից ուրբաթ առավոտյան Իրանի վրա հարձակման ժամանակ։

Ավելին, ըստ Իրանի զինված ուժերի հայտարարության, Իսրայելի հարվածները հասցվել են ոչ միայն միջուկային օբյեկտներին, այլև քաղաքացիական օբյեկտներին։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

1/2953
bottom of page