top of page

Վաշինգտոնում անցկացվել է շքերթ՝ նվիրված ԱՄՆ բանակի 250-ամյակին և Դոնալդ Թրամփի ծննդյան տարեդարձին

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 15
  • 1 min read
ree


Վաշինգտոնում անցկացվել է շքերթ, որը նվիրված էր ԱՄՆ բանակի 250-ամյակին և Դոնալդ Թրամփի ծննդյան տարեդարձին։

Շքերթը սկսվել է պատմական հատվածով․ հանդիսատեսի առջև անցել են տարբեր ժամանակաշրջանների զինվորականներ՝ ԱՄՆ անկախության պատերազմից մինչև Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները, ինչպես նաև Կորեայի, Վիետնամի և Պարսից ծոցի պատերազմների ժամանակաշրջանների համազգեստով։

Թրամփի ծննդյան օրը կայացած շքերթի արժեքը, ըստ տարբեր գնահատականների, կազմել է 25-ից 45 միլիոն դոլար։

bottom of page