top of page

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ու Սամվել Բաբայանի միջեւ սեւ կատու է անցել. պատճառը հայտնի է

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 23
  • 1 min read

ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ Վահրամ Խորխոռունու սպանության «բացահայտմամբ» իշխանությունը սուր է կախել ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գլխին, քանի որ կալանավորվածները նրա մտերիմներն են, մասնավորապես, Բաբայանի թիկնազորի պետ Սասուն Առուշանյանը, թեեւ նրանց հարաբերությունները հետագայում խզվել են:

Մեզ պատմեցին, որ սեւ կատու է անցել նաեւ Փաշինյանի ու Սամվել Բաբայանի միջեւ։

Մի ժամանակ նրանց հարաբերությունները ջերմացել էին, եւ Փաշինյանն անգամ Բաբայանի հետ կապված պլաններ ուներ, ուզում էր 2026 -ի ընտրություններից առաջ նրա միջոցով համախմբել արցախցիներին եւ այդ էլեկտորատը հօգուտ ՔՊ-ի օգտագործել, սակայն Բաբայանը որոշել է իշխանության հետ որոշ հարցերում համագործակցել, բայց ոմանց մոտ քննադատել, անգամ հայհոյել-վիրավորել է Փաշինյանին՝ փորձելով տարանջատվել նրանից:

Դա, բնականաբար, գցել են Փաշինյանի ականջը, եւ նա որոշել է պատժել Բաբայանին, հատկապես որ նրան չի հաջողվել արցախցիների մերան դառնալ։

1/2951
bottom of page