Ռոբերտ Քոչարյանից և մյուսներից պահանջում են փոխհատուցել «Մարտի 1»-ի զnhերին տրամադրված 670 մլն դրամը. Hetq.am
- Lilit
- Aug 12
- 1 min read

2008թ. նախագահական ընտրություններից հետո մարտի 1-ի բողոքի ցույցերին հաջորդած իրադարձությունների բռնության զոհերին տրամադրված փոխհատուցման գումարը՝ 670 մլն դրամը, Գլխավոր դատախազությունը պահանջում է Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և այլ պաշտոնյաներից։ Գրում է Հետքը։
2025թ. օգոստոսի 11-ին Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է հարուցել 2008թ. մարտի 1-ի դրությամբ Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի, Պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և Պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի դեմ։ Համապարտության կարգով, այսինքն՝ յուրաքանչյուրից հավասար չափով, Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670 մլն դրամ վնասը հետադարձ պահանջով բռնագանձելու հարց է առաջ քաշվել։