Օգոստոսի 19-ից Կորեայի ձորի ճանապարհը փակ կլինի երթևեկության համար
- Lilit

- Aug 18
- 1 min read

Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։
ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։
«Վարորդներին հորդորում ենք շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի»։




















