top of page

Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը «բարձր է գնահատել» ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված վաշինգտոնյան պայմանավորվածությունները

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 30
  • 1 min read

ree

Օգոստոսի 30-ին Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլին հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մագդալենա Գրոնոն բարձր է գնահատել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև խաղաղության օրակարգի առաջմղման հարցերի շուրջ անցկացված բանակցությունների արդյունքները: Նա ընդգծել է Նախիջևանի ռազմավարական նշանակությունը, որը կարող է կապող օղակ դառնալ Եվրոպայի և Ասիայի միջև, և կարևորել լոգիստիկ-տրանսպորտային լայնածավալ նախագծերի իրականացումը:

Կողմերը մտքեր են փոխանակել Եվրոպական Միության կողմից տարածաշրջանային կապերին աջակցության և տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարների շուրջ:

1/2952
bottom of page