top of page

Մենք պաշտպանելու ենք եկեղեցին, ինչպես կպաշտպանենք մեր տները, եթե ոչ ավելի ակտիվ․ Դավիթ Ղազինյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 19
  • 1 min read

ree

Այսօր պետք է ճիշտ կազմակերպում ճիշտ ուժի, մարդու կողմից, մնացածն ինքնըստինքյան կլինի, ժողովուրդն այլևս չի հանդուրժում այս իշխանություններին։ Այս մասին այսօր Մայր Աթոռի բակում ասաց «Մեր ձևով» շարժման անդամ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

Անդրադառնալով եկեղեցու դեմ գործող իշխանությունների արշավին, Ղազինյանը նշել է, որ հարյուր հազարավոր հավատացյալներ պատրաստ են եկեղեցուն պաշտպանել այնպես, ինչպես իրենց տները. «Մենք պաշտպանելու ենք եկեղեցին, ինչպես կպաշտպանենք մեր տները, եթե ոչ ավելի ակտիվ։ Սա միայն մեր շարժմանը չի վերաբերում, հավատացեք՝ կան հարյուր հազարավոր հավատացյալներ, որոնք հասկանում են՝ եկեղեցին ինչ է»։

Ղազինյանը նշեց, որ ամենօրյա ռեժիմով փորձելու են իշխանություններին հասկացնել, որ ուղղակի հեռու մնան Եկեղեցուց:

«Շատ անօրենություններ են արել, բայց եկեղեցին արդեն վերջն է: Կարծում եմ` կունենան այն խոհեմությունը և ձեռքները հեռու կպահեն եկեղեցուց: Հոգևորականները եկեղեցու սպասավորներն են, համոզված եմ` նրանք կպաշտպանեն իրենց ուժերի չափով, բայց պաշտպանությունը չպետք է լինի միայն հոգևորականներով և սպասավորներով, մենք պետք է պաշտպանենք մեր հավատքն ու հավատքի կենտրոնը,որովհետև հավատքով բացի մենք այսօր այլևս կայուն ոչինչ չունենք, միայն եկեղեցին է, որ արժեքներից կանգնուն է մնացել, կանգնուն էլ լինելու է: Այդ պատճառով էլ պետք է լինենք Եկեղեցու կողքին»,- ասաց Ղազինյանը:

Հիշեցնենք, որ «Մեր ձով» շարժումն այսօր հավաք է կազմակերպել Մայր Աթոռում՝ ի աջակցություն եկեղեցու։

1/2937
bottom of page